Marvel-ը պլանավորում Է Նատալի Փորտմանին տալ Տորի դերը

Ամերիկացի դերասանուհի Նատալի Փորտմանը կարող Է Marvel-ում սեփական սուպերհերոսակն ֆիլմը ստանալ «Տոր. սեր և ամպրոպ» ֆիլմի թողարկումից հետո: Այս մասին հայտնել Է We Got This Covered-ը:
Աղբյուրը պատմել Է, որ կինոստուդիայում շահագրգռված են, որ «Օսկար» մրցանակի դափնեկիր դերասանուհին խաղա «Տորի» երեք մասում այն բանից հետո, երբ Թայքի Վայթիթիի ֆիլմաշարը կավարտի կինոտիեզերքի չորրորդ փուլը:
Տորի մասին պատմող հաջորդ ֆիլմերի գլխավոր դերում Նատալի Փորտմանի լինելու ևս մեկ պատճառն այն է, որ չորրորդ մասից հետո Քրիս Հեմսվորթը հեռացել Է նախագծից:
Նախատեսվում Է «Տոր. սեր և ամպրոպ» ժապավենի նկարահանումներին ձեռնամուխ լինել հաջորդ տարվա օգոստոսին:
Կինոնկարը վարձույթում կհայտնվի 2021 թվականի նոյեմբերին։