Երբ կնոջը դուր է գալիս մի տղամարդ, նրա մոտ միանգամից մի հարց է ծագում՝ ինչ անել նրան գերելու համար։
Պարզելու համար, թե ինչպես հմայել ձեր ցանկացած տղամարդուն, պետք իմանալ նրա թուլությունները, իսկ այդ հարցում կօգնի նրա հորոսկոպի նշանը։
- Խոյ տղամարդը պաշտում է հաճոյախոսությունները, այդ պատճառով հաճախ խոսեք նրա առավելությունների մասին։
- Ցուլը սիրում է ուտել, այդ պատճառով նրա սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով։ Ձեր ձեռքերով մի համեղ բան պատրաստեք նրա համար, սակայն հիշեք, որ ուտելիքի հարցում նրանք շատ քմահաճ են և պահանջկոտ։ Զգույշ եղեք, որպեսզի չհիասթափեցնեք նրանց։
- Երկվորյակներն ուզում են, որ իրենց ապագա կինը կարողանա հեշտ լեզու գտնել իր մտերիմ մարդկանց հետ։ Նրանց մոտ եղեք մաքսիմալ բարեհամբույր, անկեղծ ու ոչ կոնֆլիկտային։
- Խեցգետինը չի սիրում համառ աղջիկների, այդ պատճառով չարժե ակտիվ փորձել գրավել այս տղամարդու սիրտը։ Ցուցաբերեք համբերություն ու անկեղծ գտնվեք նրա հետ. այդ դեպքում կկարողանաք գրավել նրա սիրտը։
- Առյուծը պաշտում է, երբ նրանով հիանում են. դա էլ հենց նրա թույլ կողմն է։ Նա նաև սիրում է կանանց, ովքեր կարողանում են գեղեցիկ հագնվել։
- Կույսերը պաշտում են հանգիստ ու ինքնավստահ աղջիկներին։
- Կշեռքներն ատում են ուժեղ և իշխող կանանց։ Նրանց դուր գալու համար դուք պետք է լինեք փխրուն ու անպաշտպան։
- Կարիճներին դուր գալու համար պետք միայն մեկ բան՝ սեքսուալություն։
- Աղեղնավորները փնտրում են իրենց նման խորամանկ կանանց։
- Այծեղջյուրները սիրում են քչախոս և ոչ այնքան պահանջկոտ աղջիկների։ Նրանք իշխող բնավորություն ունեն, և հարկավոր է մեկը, ով կընդունի նրանց իշխանությունը։
- Ջրհոսներին խենթացնելու համար պետք է լինել տարօրինակ ու տարբերվող։
- Ձկները սիրում ենթարկվող կանանց։