«Ինչպե՞ս սիրեցի Քիմին». Քանյե Ուեսթի հուզիչ պատմությունը

Քանյե Ուսեթն ու Քիմ Քարդաշյանը համարվում են աստղային ամենաամուր ընտանիքներից մեկը: Նրանք հաճախ են հրապարակավ միմյանց սեր խոստովանում և ներկայացնում իրենց միլիոնավոր երկրպագուներին ջերմ ու ռոմանտիկ լուսանկարներ:
«E! True Hollywood Story» հաղորդման շրջանակներում Քանյե Ուսթը պատմել է` ինչպես է սիրահարվել Քիմին և կարողացել գրավել նրա սիրտը:
Քիմի մասին Ուեսթը լսել է դեռ 2002 թվականին. իր ծանոթներից նա հաճախ հետաքրքրվում էր, թե ով է Քիմը և չէր կարողանում հիշել գեղեցկուհու ազգանունը, որովհետև այն բավականին բարդ էր հնչում: Սակայն 2011 թվականին, երբ Քանյեն հասկացավ, որ սիրահարվել է հեռուստաաստղին, արդեն ուշ էր. Քիմն ամունսացել էր Քրիս Համֆրիսի հետ:
Բայց ի երջանկություն Ուեսթի` ամուսնությունից հետո 72 օր հետո Քիմն ամուսնալուծվեց և Քանյեն չկորցնելով առիթը` հրավիրեց գեղեցկուհուն Փարիզ:
Քիմը, ով մինչև ամուսնուն հանդիպելը բազմաթիվ ընտրյալներ ուներ, ժպիտով հիշում է, թե ինչպես էր տարիներ առաջ Քանյեն փորձում սիրաշահել իրեն, սակայն նրա մոտ չէր ստացվում, որովհետև Քիմն անդադար փոխում էր իր սիրեցյալներին և գեղեցկուհու սիրտը միշտ զբաղած էր լինում:
Այսօր աստղային զույգն ունի չորս զավակ և հաճախ է երկրպագուներին ուրախացնում ընտանեկան ջերմ լուսանկարներով: