Բրիտանուհին նիհարել է 50 կգ-ով՝ իր երազած հարսանյաց զգեստը հագնելու համար

Անգլիական Նյուքասլ քաղաքում բնակվող 32-ամյա Ջեմմա Դոբինգը 110 կգ էր կշռում, ինչի պատճառով դժվարանում էր հարսանյաց զգեստ գտնել իր համար: Ինչպես գրում է Life.ru-ն, նրա հավանած զգեստներից յուրաքանչյուրը փոքր էր լինում իր համար: Դա պատճառ է դարձել, որ նա իր առաջ նպատակ դնի. հագնել իր երազանքի զգեստը: 2018-ի հոկտեմբերից պատրաստվելով հարսանիքին՝ այս տարվա օգոստոսին նա նոր-նոր կարողացել է հագնել իր ընտրած զգեստը: Իսկ դրա համար ստիպված է եղել նիհարել 50 կգ-ով:

«Դա մեծ ձեռքբերում է: Ես այնքան երջանիկ էի: Երբ գնեցի զգեստը, այն ինձ համար շատ փոքր էր: Զգեստը 14 համարի էր, իսկ ես 22 համարի հագուստ էի հագնում»,- նշում է Ջեմման:

Երբ Ջեմման խորանին է մոտեցել, հարսանիքի հյուրերը դժվարությամբ են ճանաչել նրան, իսկ փեսացուն այնքան էր հուզվել, որ չի կարողացել զսպել արդյունքները: