Էթիկայի այս կանոնները չիմանալն ամոթ է

Էթիկայի կանոններին տիրապետելը ձեզ հնարավորություն կընձեռի հրաշալի տպավորություն ստեղծել: Երբ դուք միայնակ եք կամ մոտ ընկերոջ հետ, պարտադիր չէ օգտվել հատուկ գդալներից կամ խուսափել հեռախոսազանգերից, բայց, երբ դուք պաշտոնական հանդիպման եք, ապա պետք է ուշադրություն դարձնել ցանկացած մանրուքի:
Ամենից կարևորը վարվեցողության կանոնները չշփոթելն է:

1. Երբեք առանց զգուշացնելու հյուր մի գնացեք:
2. Գրասենյակում կամ հյուր գնալու ժամանակ անձրևանոցը երբեք մի չորացրեք բաց վիճակում: Այն պետք է փակել ու դնել հատուկ վայրում կամ կախել:
3․Պայուսակը չի կարելի դնել ծնկներին։ Փոքրիկ պայուսակ-կլատչը կարելի է դնել սեղանի վրա, իսկ մեծ պայուսակը կախել աթոռից կամ հատակին դնել, եթե չկա հատուկ աթոռակ:
4. Տղամարդը երբեք չի բռնում կնոջ պայուսակը:
5. Մեքենայում առավել պատվավոր տեղ է հանդիսանում վարորդի հետևի նստարանը, այն զբաղեցնում է կինը, իսկ տղամարդը նստում է նրա կողքին։
6. Կինոյում, թատրոնում, համերգասրահում դեպի ձեր նստարանը պետք է գնալ միայն նստածներին դեմքով:
7․ 12 տարին լրացած անձանց հետ պետք է խոսել «Դուք»-ով։
8․Բացականերին քննարկելը պարզապես բամբասել է, ինչն անթույլատրելի է:
9․ 9 բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, տան անցքը, աղոթքը, դեղորայքի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, հարգանքն ու անպատվությունը:
10․ Ազնվական զրույցների համար տաբու հանդիսացող թեմաներ՝ քաղաքականություն, կրոն, առողջություն, փող: