Նադեժդա Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան

Երգչուհի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանն ասյօր կդառնար 65 տարեկան:
Նադեժդա Սարգսյանը երգարվեստի գույներից մեկն էր, վառ անհատականություն. նա տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ. այդ պայքարում նա պարտություն կրեց 2018 թվականի հուլիսի 2-ին:

Նա եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, իսկ հետո Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թվականներին՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 1992 թվականից, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն: Նադեժդա Սարգսյանը նաև «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն էր, իսկ 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենը։
Նադեժդա Սարգսյանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն է, երգչուհի Էմմիի մայրը։