Նաիրա Մովսիսյանը հրապարակել է շատ անձնական նամակ. «Էմոցիաները խեղդում են»

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հրապարակել է շատ անձնական նամակ, որտեղ իր վաղեմի ծանոթներից մեկը սիրո խոստովանություն է անում գեղեցկուհուն.
«Երանի չընդունվեիր Թատերական ինստիտուտ: Դու գիտե՞ս, եթե հիմա կողքիս լինեիր, մենք կունենայինք երջանիկ ընտանիք, բալիկներ, քեզ պես գեղեցիկ ու ինչպես դու քո հանդեսի ժամանակ ասացիր ռմբուլիկ մազերով :
Եթե այլ մասնագիտություն ընտրեիր մենք կլինեինք շատ երջանիկ: Ես կլինեի շատ երջանիկ, քեզ հետ երջանիկ: Չէի թողնի հայրական տունս և հայրենիքս: Չէի կորցնի միակ ուժը, որով ինձ դեռ պահում եմ և հավատում, որ չի թուլանա:
Դու եղել ես կաս և կմնաս իմ միակ ուժը և հավատը, որի համար թողել եմ ամեն բան: Այսքան տարվա մեջ առաջին անգամ համարձակություն ունեցա քեզ խոստովանել, որ կա մեկը, ում դու չես էլ հիշի, կար մեկը, որ երբևէ չխոստովանեց քեզ, որ սիրում է և մինչ օրս աղոթում է քեզ համար ու դեռ հավատում է հրաշքների:
Մի գեղեցիկ օր կհանդիպենք երազներումս, ինչպես ամեն օր:
Ախ,այդ չարաբաստիկ մասնագիտությունդ…»:

Դերասանուհին բացատրեց, որ նամակի հեղինակը իրեն սիրահարված մի տղա է, ում հայրը տարիներ առաջ, չընդունելով Նաիրայի մասնագիտությունը, դեմ էր եղել որդու ընտրությանը:
Նաիրան հորդորեց իր հետևորդներին զգացմունքներ ունենալու դեպքում միշտ խոստովանել դրանց մասին և խոստովանեց, որ նամակը կարդալուց հետո էմոցիաները, պարզապես, խեղդում են իրեն: