Իննա Խոջամիրյանի և Վահե Զիրոյանի համբույրը. ի՞նչ նորություն ունեն դերասանները

Իննա Խոջամիրյանն իր ինստագրամյան էջում կիսվել էր Վահե Զիրոյանի հետ բավականին ռոմանտիկ լուսանկարով, որին կից դերասանուհին սրտիկ է դրել:
Դա կասկածելի էր թվացել բոլոր երկրպագուներին, ովքեր լուսանկարի մեկնաբանություններում ակտիվ սկսել էին քննարկել դերասանների հավանական սիրավեպը:
Սակայն իր միկրոբլոգում Իննան ուրախացրել է երկրպագուներին լավ նորությամբ՝ ասելով, որ շուտով եթերում կլինի «Երկուսով» հեռուստադրաման և բացահայտելով, որ ինքն ու Զիրոյանը, պարզապես, նկարահանվում են միևնույն հեռուստասերիալում:
«Երկուսով» նոր հեռուստադրաման Շանթի եթերում կլինի հոկտեմբերի 21-ից: