Հրապարակվել է Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը․ ո՞վ է այն գլխավորում

The Hollywood Reporter հրատարակությունը հրապարակել է Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը զվարճանքի ու ժամանցի ինդուստրիայում:

Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել Է The Walt Disney ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը: Նշվում Է, որ այս տարում Disney կինոընկերության ֆիլմերը վարձույթում հավաքել են ավելի քան ութ միլիարդ դոլար:

Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել են Ռիդ Հասթինգսը և Թեդ Սարանդոսը՝ Netflix-ի գլխավոր տնօրենը ու գլխավոր կոնտենտ-տնօրենը: Երրորդում են հայտնվել  NBCUniversal-ի կառավարիչներ Բրայն Ռոբերտսն ու Սթիվ Բուրքեն: Վարկանիշում առաջին անգամ հայտնվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, ովքեր ամռանը Netflix-ի համար վավերագրական ֆիլմ են ներկայացրել Օհայոյի նահանգի արդյունաբերության մասին:

Ցանկում են հայտնվել նաև ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, մեդիամագնատ Ռուփերթ Մերդոկը, դերասաններ Դուեյն Ջոնսոնը, Բրեդ Փիթը, Ուիլ Սմիթն ու Լեոնարդո ԴիԿապրիոն: