Լեգենդար Չելենտանոն վերադառնում է էկրաններ նոր շոուով

Իտալացի հայտնի դերասան, երգիչ Ադրիանո Չելենտանոն էկրան է վերադառնում «Ադրիանո» նոր շոուով: Այս մասին հայտնել Է Todey իտալական հրատարակությունը:
Դա կլինի լեգենդար արտիստի՝ սեփական շոուի հեղինակը դառնալու երկրորդ փորձը: Բանն այն է, որ վերջերս 81-ամյա Չելենտանոն արդեն փորձել է թողարկել իր շոուն, սակայն այն չորրորդ եթերից հետո փակել էին՝ անսպասելի ցածր վարկանիշի պատճառով:
Շոուի գլխավոր հերոսը ժամագործ Ադրիանն է, ով արտաքինով չափազանց նման է Չելենտանոյին: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ երգիչն առաջին մասնագիտությամբ ժամագործ է եղել:
Նորացված շոուն, որը վերանվանվել է «Ադրիանո», եթեր կհեռարձակվի հենց նույն՝ Canale ալիքով՝ նոյեմբերի 5-ին և 7-ին:
Սպասվում է, որ այս անգամ նախագիծը վարկանիշային կդառնա, քանի որ դրան անձամբ կմասնակցի Չելենտանոն։