Տիմատիի մայրն առաջին անգամ գրկել է նորածին թոռնիկին

Իր ինստագրամյան էջում երգիչ հոկտեմբերի 16-ին Տիմատին կիսվեց ուրախալի լուրով՝ հայտնելով բոլորին, որ Անաստասիա Րեշետովան իրեն որդի է պարգևել։
Տղային անվանել են Ռատմիր։
Օգտատերերը շնորհավորում են նորաթուխ ծնողներին և նրանց մաղթում պահպանել սերը միմյանց հանդեպ ու երեխային դաստիարակել սիրող ընտանիքում։
Միլիոնավոր երկրպագուների շնորհավորաննքերին են միացել նաև աստղերը:
Այսօր իր միկրոբլոգում Տիմատիի մայրիկը՝ Սիմոնա Չերնոմորսկայան, կիսվել է թոռնիկի հետ ջերմ լուսանկարով և կատարել է հումորային գրառում:
«Տիմատիի անմիջական մասնակցությամբ, made by Անաստասիա Ռեշետովա, դիմավորեք՝ Յունուսով Ռատմիր Տիմուրովիչ։
Ողջույն, փոքրիկ։ Բարի գալուստ ընտանիք։ Երկար ու երջանիկ ճանապարհ քեզ»,- մակագրել է լուսանկարը Տիմատիի մայրիկը: