Ո՞վ է կենդանակերպի նշաններից ամենասեքսուալը

Խեցգետիններ

Բնատուր սեքսուալություն ունեն, որի մասին իրենք էլ չգիտեն։ Նրանք իրենց այդքան էլ սեքսուալ չեն համարում, սակայն դա միայն նրանց կարծիքն է։ Շրջապատում բոլոր մարդկանց հիացնում է նրանց պահելաձևը, շարժումներն ու հայացքը։ Խեցգետինները հորոսկոպի ամենասեքսուալ նշաններից մեկն են։
Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, խորամանկ ու հաշվենկատ են։
Կենդանակերպի այս նշանն ընտրում է այնպիսի մարդկանց, ովքեր կարող են որևէ օգուտ տալ իրենց։ Խեցգետինները շատ սեքսուալ են և շրջապատում գերում են իրենց կրքոտությամբ։

Ինչպե՞ս գերել նրանց
Նրանց պետք է նպատակասլաց կերպով և արագ գայթակղել․ կամ միանգամից սիրտն ու հոգին կտա, կամ էլ՝ ոչինչ ու երբեք:  Գայթակղելու ամենալավ միջոցը որեւէ ակնառու սխրանք գործելն է:
Կին Խեցգետինները շատ բռնկուն են, դրա համար էլ նախընտրում են ըմբռնող և ենթարկվող զուգընկերների:
Կարող է թվալ, թե նրանք լրիվ զուրկ են սեթևեթանքից կամ էլ անտարբեր են իրենց հասցեին կնամեծարության դրսևորումներին ( Օրինակ՝ չեն պահանջում վերարկուն պահել և նույնիսկ կարող են իրենք բացել դուռը) , սակայն նրաք անչափ կարիք ունեն քնքշության և սիրո։

Իսկ տղամարդ Խեցգետիններին գերելը գրեթե անհնրա է․ նրանք կամ կհավանեն Ձեզ կամ երբեք չեն նկատի։
Տղամարդ խեցգետինների համար կյանքն ասես պիես լինի:
«Խեցգետնի սերը» բեմադրության ու սցենարի հեղինակ՝ Խեցգետին, պրոդյուսեր՝ Խեցգետին, գլխավոր դերում՝ Խեցգետին (գեղեցկադեմ տղամարդ, ում շուրջ ծավալվում են ֆիլմի գործողությունները)։ Իսկ ֆիլմի հիասքանչ հերոսուհու և հիացած հանդիսականի դերում՝ աշխարհի բոլոր կանայք: