«Այսպիսի նվեր ես երբեք չէի ստացել». Օլգա Բուզովային ապշեցրել է երկրպագուների անակնկալը

Երգչուհի Օլգա Բուզովան վերջին ժամանակներում հաճախ է հանդես գալիս համերգային շրջագայություններով: Նրա վերջին համերգը կայացել է Յակուտիայում, որտեղ լեփ-լեցուն դահլիճը ծափողջյուններից բացի ևս մեկ նվեր է մատուցել երգչուհուն. Բուզովան նվեր է ստացել ադամանդակուռ թագ, որի արժեքը մի քանի միլիոն ռուբլի է:
Ստանալով նվերը՝ Բուզովան հուզվել ու լաց է եղել, նա խոստովանել է, որ անգամ չէր կարող երազել նման անակնկալի մասին:

Հեռուստաաստղ Օլգա Բուզովային երկար տարիներ ճանաչում էին որպես ռեալիթի-շոուների մասնակից: Գեղեցկուհին մշտապես հայտնվում էր սկանդալների կենտրոնում: Սակայն մեծ ճանաչում նա ձեռք բերեց միայն իր տեսահոլովակից հետո:
Այսօր Բուզովան ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերից է, նա մենահամերգներ է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Բուզովան իր հայտնիության համար նաև պարտական է նախկին ամուսնուն՝ ֆուտբոլիստ Տարասովին: Տարասովի դավաճանությունն ու իրենց ամուսնալուծությունը քննարկվում էր ռուսական հեռուստատեսության գրեթե բոլոր հեռուստածրագրերում:
Լրագրողների հետ զրույցում Օլգան կիսվել է, որ երազում է իր անունը տեսնել Forbes-ի առաջատար հորիզոնականներում: Այսօր Օլգան ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից ու հաղորդավարներից է: Իսկ յուրաքանչյուր մենահամերգից Բուզովան կարողանում է աշխատել հազարավոր դոլարներ: