Halloween-ին ընդառաջ. Շպռոտն արդեն ընտրել է իր կերպարը

Բազմաթիվ երկրներում մեծ ժողովրդականություն վայելող Halloween տոնը ԱՄՆ-ում նշվում է հոկտեմբերի 31-ին: Տոնն իր արմատներով գալիս է Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից:
Տոնի հիմնական թեմաներն են՝ մահը, չարը, գաղտնագիտությունը և հրեշները: Այն նշվում է ընտանեկան տոնախմբություններով, երեկույթներով և հրավառություններով:
Տոնը բավականին սիրվեց նաև հայ երիտասարդության կողմից, ովքեր մեծ խանդավառությամբ են նշում այն:
Հայ աստղերը նույնպես պատրաստվում են Halloween-ին:
Իր ինստագրամյան էջում Շպռոտը ներկայացրել է երկրպագուներին, թե ինչ կերպարի մեջ է լինելու այդ օրը: