«Փսալմը մորաքույրներին է նման». Քարդաշյանի որդու նոր լուսանկարները

Քիմ Քարդաշյանը գեղեցկության էտալոն է հանդիսանում միլիոնավոր մարդկանց համար։
Բազմաթիվ երկրպագուներ երազում են նրան նմանվելու մասին, սակայն նրանցից ամենամոլի երկրպագուն, ով խենթանում է Քիմի համար ու ամեն կերպ փորձում է կրկնօրինակել, Քարդաշյանի դուստրն է՝ Նորթը։
Փոքրիկն արդեն կրում է թանկարժեք ու բրենդային հագուստ, նա ամեն անգամ ներկայանում է նոր ու շքեղ սանրվածքներով և անգամ դիմահարդարվում է։
Չնայած որ Նորթը երազում է նմանվել մայրիկին, լրագրողների հետ զրույցներում աստղային զույգը բազմիցս խոստովանել է, որ աղջիկը թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ շատ է նման հայրիկին՝ Քանյեին:
Բայց Քիմի փոքրիկ որդին՝ Փսալմը, իր գեղեցկությունը ժառանգել է մորաքույրներից. այդպես է կարծում Քիմը: Երկրպագուները համաձայնվել են Քիմի հետ՝ հաստատելով, որ Փսալմն իսկապես հայկական դիմագծեր ունի: