Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կունենա Երևանում

2020 թվականի ամանորյա գիշերը հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը համերգով հանդես կգա Երևանում՝ Հանրապետության հրապարակում:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Բրեգովիչի հայաստանյան առաջին համերգից անցել է 9 տարի: 2010 թվականին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում  մեծանուն արտիստն ուրախացրեց իր համերգոբ հայ երկրպագուներին:
Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»:
Տեսնելով իր ահյ երկրպագուների երաժիշտնա սել էր. «Ես սկսեցի հպարտանալ ինձնով, երբ տեսա, թե որքան երկրպագուներ ունեմ Հայաստանում»:
2012-ին նա համերգ է ունեցել Երևանում իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ:
Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ է և երգահան։ Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։