Լեդի Գագան ընկել է բեմից ու վնասել երկրպագուին

Հայտնի երգչուհի Լեդի Գագան Լաս Վեգասում տեղի ունեցած համերգի ընթացքում  հայտնվել է անհարմար իրավիճակում. երգչուհին երկրպագուներից մեկին բեմ է հրավիրել, պարել է նրա համար, ապա նետվել է երկրպագուի գիրկը, ով չկարողանալով պահել գեղեցկուհուն՝ ընկել է բեմից:
Սոցիալական կայքերում կայծակնային արագությամբ հրապարակվեց այն տեսանյութը, որտեղ մանրամասն երևում է՝ ինչպես է Լեդի Գագան ընկնում բեմից:
Համերգից հետո լրագրողները կարողացել են պարզել, որ երկրպագուն լուրջ վնասել է ձեռքն ու տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Լեդի Գագային ոչինչ չի պատահել. ընկնելուց հետո երգչուհին անմիջապես բարձրացել է բեմ ու շարունակել է ելույթը:
Երկրպագուները ակտիվ սկսել են քննարկել միջադեպը՝ մեղադրելով երգչուհուն ու քննադատելով նրան անտակտ պահվածքի համար:
«Ի՞նչ կարիք կա նետվելու անծանոթ տղամարդու գիրկը»,- մեկնաբանություններում նշել են երկրպագուները: