Քիմ Քարդաշյանը որոշել է ամբողջությամբ իրեն նվիրել ընտանիքի՞ն

Քանյե Ուսեթն ու Քիմ Քարդաշյանը համարվում են աստղային ամենաամուր ընտանիքներից մեկը: Նրանք հաճախ են հրապարակավ միմյանց սեր խոստովանում և ներկայացնում իրենց միլիոնավոր երկրպագուներին ջերմ ու ռոմանտիկ լուսանկարներ:
Քանյե Ուեսթը լրագրողների հետ զրույցներում բազմիցս պատմել է` ինչպես է սիրահարվել Քիմին և կարողացել գրավել նրա սիրտը:
Քիմի մասին Ուեսթը լսել է դեռ 2002 թվականին. իր ծանոթներից նա հաճախ հետաքրքրվում էր, թե ով է Քիմը և չէր կարողանում հիշել գեղեցկուհու ազգանունը, որովհետև այն բավականին բարդ էր հնչում: Սակայն 2011 թվականին, երբ Քանյեն հասկացավ, որ սիրահարվել է հեռուստաաստղին, արդեն ուշ էր. Քիմն ամունսացել էր Քրիս Համֆրիսի հետ: Բայց ի երջանկություն Ուեսթի` ամուսնությունից հետո 72 օր հետո Քիմն ամուսնալուծվեց և Քանյեն չկորցնելով առիթը` հրավիրեց գեղեցկուհուն Փարիզ:
Քիմը, ով մինչև ամուսնուն հանդիպելը բազմաթիվ ընտրյալներ ուներ, ժպիտով հիշում է, թե ինչպես էր տարիներ առաջ Քանյեն փորձում սիրաշահել իրեն”

Այսօր աստղային զույգն ունի չորս զավակ և հաճախ է երկրպագուներին ուրախացնում ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Վերջերս շշուկներ են պտտվում, որ Քիմը պատրաստվում է հեռանալ հեռուստաէկրաններից և իրեն ամբողջովին նիրել ընտանիքին։
Քիմը միլիարդատեր է, և իր՝ ներքնազգեստների և կոսմետիկայի բրենդի շնորհիվ նրա եկամուտն ամսական ավելանում է մի քանի միլիոն դոլարով։
Բացի այդ գեղեցկուհին ինքն է խոստովանել, որ հոեռուստաաստղի մասնագիտությունը բավականին բարդ է և թույլ չի տալիս լիարժեք վայելել ամուսնուն ու երեխաներին։