Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար

 

  • Խոյեր․
    Բացասական միտումների ազդեցությունը դեռևս շարունակում է իրեն զգացնել տալ, սակայն դուք ձեզ նախօրեի համեմատ ավելի հանգիստ և ինքնավստահ եք զգում, այդ իսկ պատճառով էլ զգալի արդյունքների եք հասնում:  Օրը բարենպաստ է ընկերների և գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետ, ում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում:
  • Ցուլեր
    Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչը ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի:
  • Երկվորյակներ
    Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում:
  • Խեցգետիններ
    Օրն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չի դասավորվում: Բանակցությունները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, փակուղի են մտնում: Մարդիկ, ում աջակցությունը դուք ակնկալում էիք ստանալ, չեն շտապում կատարել իրենց տված խոստումները:
  • Առյուծներ․
    Սա այն օրերից է, երբ արժե զբաղվել միայն այն գործերով, որոնք ձեր հոգեհարազատ են`դրանցում դուք հիանալի արդյունքների կհասնեք: Մնացած ամեն ինչ ավելի լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշի, եթե իհարկե նման հնարավորություն ունեք: Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, հատկապես` երբ խոսքը գնում է խոշոր գումարների մասին:
  • Կույսեր․
    Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը` առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել:
  • Կշեռքներ
    Բացառված չէ տոնուսի և սեփական գործերի նկատմամբ հետաքրքրության անկումը: Հնարավոր է ընկճվածության րոպե, տանը կամ միայնակ գտնվելու պահանջ: Պատճառը կարող է լինել քրոնիկ հիվանդությունը, վատ քունը, հանգամանքների անհաջող դասավորությունը, ինչպես նաև հին հոգեբանական խնդիրների առկայությունը: Եթե ինտուիցիան հուշում է հետաձգել գործողությունները, արժե ենթարկվել:
  • Կարիճներ
    Հանելուկային պատճառով ժամանակավորապես կարող է անհետանալ ձեր էնտուզիազմը կամ խարիզման:
    Բացառված չէ, որ թերություն նկատեք նախկինում ձեռնարկած գործողություններում կամ ծրագրերում: Ցանկալի է չեղարկել միջոցառումները, հրաժարվել նախաձեռնություններից:
  • Աղեղնավորներ
    Վրիպակը չի բացառվում նույնիսկ այնտեղ, որտեղ խնդիրներ ամենևին չէիք սպասում, ընդ որում՝ անհայտ կլինեն նաև իրական պատճառները:
    Տհաճությունների իռացիոնալ բնույթը կարող է մտահոգել ձեզ, խաթարել սեփական ուժերի կամ ուրիշի պարկեշտության նկատմամբ ձեր հավատը:
  • Այծեղջյուրներ
    Ներկայումս աստղերն  այնքան էլ բարենպաստ տրամադրված չեն ձեր նկատմամբ, և այս կերպ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ լուսինը, որի ազդեցությունն այդքան փչացնում է  ձեր կյանքը, չփոխի իր դիրքը: Աշխատեք խուսափել վեճերից եւ այլ հակամարտություններից:
  • Ջրհոսներ
    Ցանկացած փորձ որոշակի ռիսկ է պարունակում, սակայն մինչև չփորձեք` չեք իմանա:
  • Ձկներ
    Կենտրոնանացրեք Ձեր ողջ էներգիան հիմնական նպատակին հասնելու համար, բավական է այն վատնեք մանր-մունր բաների վրա: Այսօր ցանկացած փոխզիջում  ձեզ կխանգարի: