Աննա Սեդակովան որոշել է նիհարել 10 կիլոգրամով

Երկու տարի առաջ երգչուհի Անա Սեդակովան ծննդաբերեց իր երրորդ երեխային: 36-ամյա գեղեցկուհին գիրացել էր 14 կգ: Նա խոստովանում է, որ մեծ դժվարությամբ է վերականգնել իր իդեալական կազմվածքը:
Ամուսնալուծությունից հետո դեպրեսիայի և լարվածության պատճառով երգչուհին կրկին սկսեց գիրանալ: Աննան խոստովանում է, որ իրեն չի տանջել խիստ դիետաներով:
«Հնարավոր չէ նիհարել դիետաների շնորհիվ: Կորցրած քաշն իսկույն հետ է վերադառնում, հարկավոր է հետևել առողջ ապրելակերպի»,- միշտ խորհուրդ է տալիս Աննա։

Իր ինստագրամյան էջում գեղեցկուհին ներկայացրել է նոր ու գայթակղիչ լուսանկար, որի մեկնաբանություններում խոստովանել է ինստագրամյան հետևորդներին, որ ցանկանում կորցնել ևս 10 կգ, որովհետև կարծում է, որ շատ է գիրացել։
Չնայած երկրպագուների բազմաթիվ հաճոյախոսություններին ու ջերմ խոսքերին՝ միևնույն է, Աննան սկսել է բարդությավրովել իր փարթամ կառուցվածքից և հստակ որոշել է՝ պետք է նիհարել։
Սեդակովան իր հանգիստն այս ամառ վայելում էր հայտնի հոկեյիստ Անդրեյ Միրոնովի հետ: Դեռ ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցներում Աննան պատմում էր, որ հոգնել է միայնությունից և սեր է փնտրում: Փաստորեն, նա գտավ այդքան սպասված սերը: