«Մալեֆիսենթ» ֆիլմի հանգստյան օրերի եկամուտը գերազանցել է «Ջոկեր»-ին

Disney-ի «Մալեֆիսենթ» նոր ֆիլմը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանգստյան օրերին հավաքել է մոտ 36 միլիոն դոլար, իսկ համաշխարհային վարձույթում՝ 117 միլիոն դոլար, ինչն առիթ է տալիս կարծելու, որ այն կարող է առաջ անցել «Ջոկեր» ֆիլմի եկամտից։

Warner Bros. ընկերության «Ջոկեր» ֆիլմը հանգստյան օրերին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 29,2 մլն դոլար հասույթով: Երրորդ հորիզոնականում Էմմա Սթոունի և Վուդի Հարիլսոնի մասնակցությամբ «Զոմբիլենդ» ֆիլմն է՝ 26,7 մլն դոլարով:

Թեև երկու շաբաթվա հանգստյան օրերի արդյունքում «Ջոկեր» ֆիլմը զիջել է իր դիրքերը, այն շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել համաշխարհային վարձույթում: Ամբողջ աշխարհում ֆիլմը հավաքել է ավելի քան 737,5 մլն դոլար։

Հիշեցնենք, որ «Մալեֆիսենթ 2» ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել հոկտեմբերի 17-ին: Ֆիլմը հանդիսանում է 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» անիմացիոն ֆիլմի ռեմեյքը․ այստեղ պատմությունը ներկայացվում է Մալեֆիսենթի տեսանկյունից։