Վիրավորված Ջարեդ Լետոն փորձել է վրեժ լուծել

The Hollywood Reporer-ը հայտնում է, որ Ջարեդ Լետոն այնքան վիրավորված է Warner Bros. ընկերությունից՝ իրեն Ջոկերի դերը չտալու համար, որ փորձել է ոչ միայն խոչընդոտել դրա նկարահանումներին, այլ նաև ակտիվորեն փորձել է խանգարել դրա արտադրությանը:
The Hollywood Reporer-ի պնդմամբ՝ Ջարեդը համոզված է եղել, որ Ջոկերի դերը բաժին կհասնի իրեն և ապշած է եղել ռեժիսորի ընտրությամբ: Լրագրողների հետ զրույցում Լետոն Warner Bros. ստուդիայի նմանատիպ պահվածքը որակել է որպես խաբեություն, որովհետև դերասանին ավելի վաղ հավատացրել են, որ դերը լինելու է իրենը:
Դերասանն այնքան վրդովված է պատահածով, որ որ ոոշել իրավաբան վարձել ընկերոթյան հետ բոլոր հարցերը պարզաբանելու համար: Շշուկներ են պտվում, որ Լետոն պատրաստվում է դատակա ն հայցով հանդես գալ Warner Bros. ստուդիայի դեմ, սակայն ինքը՝ Ջարեդը, որ մի կերպ չի մեկնաբանել այդ շշուկները: