Մովսես Երեմյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու և Անի Երանյանի մասին

Հայտնի դերասան Մովսես Երեմյանը կնոջ՝ Աննա Սիմոնյանի հետ արդեն երկար ժամանակ է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում: Իրենց փոքրիկ որդու հետ զույգը որոշել է այնտեղ մշտական բնակություն հաստատել:
Մհեր Բաղդասարյանի հետ զրույցի ընթացքում նրանք խոսել են նոր կյանքի, փոփոխությունների ու դժվարությունների, ինչպես նաև Մովսեսի նախկին ընկերուհու` Անի Երանյանի մասին:
Մովսես Երեմյանը զրույցում անկեղծանում է՝ պատմելով, որ ամուսնության առաջին տարին բավականին հաճախ էր մտածում, որ շտապել է, որ դեռ պատրաստ չէր ամոսնության համար, սակայն հիմա շնորհակալ է Աստծուն, որ նման ընտանիք ունի:
Մհերը զույգի հետ զրույցում հիշեց նաև Մովսեսի նախկին սիրեցյալին՝ Անի Երանյանին, ում հետ զույգը պահպանել է բարիադրացական ու  հարգալից հարաբերությունները: