«2019-ին թող իրականություն դառնան այն երազանքները, որոնց մասին երազում եք ծածուկ». Սաթենիկ Հազարյանը` որդու և առաջին անգամ կրտսեր դստեր հետ ShowBiz.am-ի ֆոտոշարքում

7293

ShowBiz.am-ի ամանորյա տոնական ֆոտոշարքում է հայտնվել նաև «Արմենիա» հեռուստատեսությամբ ամեն առավոտ բոլորին համեղ բարի լույս մաղթող, իր պատրաստած ուտեստներով անձնակազմին միշտ գոհացնող հաղորդավարուհի, «Ազիզյաններ» սիթքոմից հայտնի ու սիրելի դերասանուհի Սաթենիկ Հազարյանը: Սաթենիկն իր ամանորյա տրամադրությունը փոխանցել է ավագ որդու` Ալենի, և կրտսեր դստեր` Լյուսիի հետ: Ի դեպ, հաղորդավարուհին  դստերը նրա ծնունդից ի վեր ցույց չէր տվել դեռ, սակայն  ամանորյա տրաադրությունը այլ բան ստիպեց Սաթենիկին, և Ձեզ ենք ներկայացնում նրանց գունեղ ֆոտոշարքն ու իրենց ընտանեկան ավանդույթները, սովորություններն ու Սաթենիկի մաղթանքը բոլորին:

– Ձեր կյանքի ամենահիշվող Ամանորը. ինչո՞վ էր այն առանձնահատուկ:

– Ամենահիշվող Ամանորն այն, էր երբ ես երեխա էի և հավատում էի Ձմեռ պապին ու անհանբեր սպասում էի նրա նվերներին:

– Ամանորյա շունչ. ե՞րբ եք սկսում զգալ այն, և ինչի՞ հետ է այն ասոցացվում Ձեզ մոտ:

– Երբ տոնածառ ենք  զարդարում, և դպրոցում սկսվում են ձմեռային առձակուրդները:

– Ամանորի խորհուրդն ըստ Ձեզ:

– Մանդարինը)

– Ինչպե՞ս եք այս տարի պատրաստվում նշել տոնը:

– Նոր տարին ընտանեկան տոն է, և ես, ինչպես շատ ու շատ մարդիկ, սիրում եմ Նոր տարին դիմավորել տանը:

– Տոնական օրերին նախընտրելի է տաքուկ նստել տանը, դիտել ամանորյա եթերները թե՞ զբոսնել զարդարված քաղաքում:

– Ես համատեղում եմ. սկզբից ամանորյա եթերները, հետո զբոսնում տոնական քաղաքում:

– Ինչպիսի՞ն է Ձեր տոնական խոհանոցը: Կա՞ն արդյոք պարտադիր ու ոչ պարտադիր ուտեստներ:

– Ես խոհանոցի հարցում ևս ավանդական եմ` տոլմա ) բաստուրմա ) բլթներ և այլն:

– Գնումներ կատարելն ինչպե՞ս է լինում Ձեր ընտանիքում. ո՞վ է այդ գործով զբաղվում:

– Ամբողջ ընտանիքով ենք գնում գնումների. դա նույնպես ավանդույթ է:

– Բնակարանը զարդարելիս և ամանորյա հագուստն ընտրելիս հետևում եք Ձեր ցանկությանը թե՞ տարվա խորհրդանիշ գույներին

– Հիմնականում փորձում եմ կրել ու զարդարել այն, ինչ հավանում եմ և սազում է:

– Ձեր տանը ե՞րբ եք դնում տոնական ծառը, և ո՞վ է այն զարդարում:

– Դեկտեմբերի սկզբին դնում ենք և զարդարում տոնածառը, որպեսզի ավելի երկար վայելենք այն:

– Կո՞ղմ եք Ամանորը այլ երկրում կամ այլ վայրում դիմավորելուն, թե՞ սկզբունքային է Ձեզ համար տանը նշելը:

– Իհարկե, կարող եմ. դա սկզբունքային չէ:

– Համամի՞տ եք, որ ինչպես դիմավորեք, այնպես էլ կանցնի գալիք ողջ տարին:

– Աշխատում եմ չլինել սնահավատ:

– 2018-ը ինչպ՞ես կբնորոշեք:

– Հեղափոխական))

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից:

– Առողջություն և երջանկություն:

– Ձեր ամանորյա մաղթանքը բոլորին:

– Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ այս տարի իրականանան ձեր բոլոր երազնքները. թող որ ձեր բոլոր առավոտները սկսվեն ժպիտով, և արևի շողերի նման պայծառ լինի ամեն օրը: Ձեր կյանքը թող լի լինի վերելքներով, ունենաք բազում հաջողություններ աշխատանքում, անձնական կյանքում, թող ձեր տանը միշտ հնչի երեխաների խինդն ու ծիծաղը: Սիրեք և լինեք միշտ սիրված, և 2019-ին թող իրականություն դառնան այն երազանքները, որոնց մասին երազում եք ծածուկ:

Նյութը` Կիմա Միրզոյանի

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Նկարահանումն իրականցվել է IMANI DECOR դիզայն ստուդիոյում

Հագուստը տրամադրել է Tetta kids խանութ-սրահը

Facebook Comments