Ինստագրամի ամենահմայիչ տղամարդիկ

Ռիվեր Վիպերն ինստագրամի ամենահմայիչ և հարուստ տղամարդկանցից է։ Նա իր առանձնահատուկ տեսքի շնորհիվ մեծ պահանջարկ է վայելում մոդելային բիզնեսում։ Ռիվերն անգամ չի կարողացել ավարտել դպրոցը՝ տապալելով մաթեմատիկայի քննությունը։ Երիտասարդը մատուցող է աշխատել թանկարժեք ռեստորաններից մեկում, երբ նրան նկատել ու առաջարկել են համագործակցել։ Հիմա Վիպերը նկարահանվում է Versace, Calvin Klein բրենդների համար։ Նրա հետ համագործակցող պրոդյուսերները հաճախ են բողոքում, որ տղան կիրթ չէ, անտակտ է և չունի տարրական գիտելիքներ, բայց դա չի խանգարում Ռիվեր Վիպերին շարունակել իր գործունեությունն ու վաստակել միլիոններ։

Ջեյմս Սթիվենը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել։ Խաղերից մեկի ժամանակ լուրջ, վնասվածք ստանալուց հետո, Ջեյմսը դադարում է զբաղվել սպորտով ու սկսում է իր մոդելի կարիերան։ Ջեյմսը ստացել է առաջարկ Netflix-ից՝ նկարահանվելու բազմասերիանոց ֆիլմերից մեկում։ Ջեյմսը դեռ չի ընդունել առաջարկը, որովհետև այս պահին համագործակցում է Versace, Rim Ford բրենդների հոտ։