Ի՞նչ է բացասական կալորիականությունը, և ինչպե՞ս նիհարել դրա շնորհիվ

Այն ուտելիքները, որոնց մարսելու վրա շատ էներգիա է ծախսվում, ունեն բացասական կալորիականություն:
Առաջին տեղում գտնվում է ջուրը, քանի որ իր մեջ ոչ մի կալորիա չի պարունակում, բայց արագացնում է նյութափոխանակությունը՝ օգնելով ազատվել ավելորդ կալորիաներից:
Գիտնականների պնդմամբ՝ օրական 2 լիտր ջուր խմելը հավասարազոր է 100 կկալ օրական կորցնելուն:
Բացասական կալորիականություն ունի նաև միսը, որն էլ իր այս զարմանահրաշ հատկության շնորհիվ միշտ դիետաներում մեծ դեր է խաղում: Սրանց շարքին են դասվում նաև բանջարեղենները:
Այս երեք տեսակներն իրար միացնելու դեպքում՝ քիչ ժամանակահատվածում կարելի է հասնել արագ արդյունքի: