Պամելա Անդերսոն. «Այդ հրեշն ինձ խաբել է տարիներ շարունակ»

51-ամյա Պամելա Անդերսոնը մի քանի շաբաթ է, ինչ ամուսնալուծվել է: Իր նախկին ընտրյալի՝ ֆուտբոլիստ Ադիլ Ռամի մասին գեղեցկուհին պատմում է. «Այդ հրեշն ինձ խաբել է տարիներ շարունակ: Ես կարծել եմ, որ ապրում եմ երջանիկ ու սիրված, բայց նա ինձ հետ է եղել միայն իրեն գովազդելու ու հաջող կաիերա ստեղծելու համար: Ադիլին հետաքրքրել է միայն իմ փառքն ու միլիոնները: Պարզվում է՝ այսքան ժամանակ նա ունեցել կին և ընտանիք, որոնց հետ հաճախ հանդիպել է: Նրա կինը, իհարկե, տեղյակ է եղել մեր հարաբերություններից, բայց չի անհանգստացել՝ կարծելով, որ դա զուտ գովազդի համար է արվում: Ադիլն ինձ հետ լավ է վարվել միայն հասարակական վայրերում՝ հանրության առաջ, իսկ ես ոչինչ չեմ կասկածել»:
Պամելա Անդերսոնը դատական հայց է ներկայացրել իր նախկին սիրեցյալի՝  30- ամյա Ռամիի դեմ՝ պահանջելով կոտրված սրտի և կորցրած ժամանակի համար
բարոյական վնաս փոխհատուցել։