Աննա Հիլկևիչ. «Էքստրասենսն ինձ փրկեց»

Դերասանուհի Աննա Հիլկևիչը պատմում է՝ ինչպես է դիմել էքստրասենսի օգնությանը և ազատվել իր վախերից ու անհանգստություններից:
Հիլկևիչը պատմում է.«Երբ տեղափոխվեցինք նոր բնակարան, ես տանջվում էի սարսափելի երազների պատճառով: Ես, ամեն օր անտրամադիր արթնանալով, երազահանի մեջ փնտրում էի այդ օրվա սարսափելի երազիս բացատրությունը: Ամուսնուս հետ որոշեցինք քահանա հրավիրել մեր բնակարան, ով աղոթքով կմաքրեր տունը չարիքից, բայց ոչինչ չփոխվեց: Նաստասյան ինձ իր սիրելի էքստրասենսի հասցեն ուղարկեց, ով կարողացավ հանգստացնել ինձ ու հանել բոլոր վախերս: Կզարմանաք, բաց ես անեծքից ազատվելու համար՝ երկու շաբաթ քնել եմ մի բարձի վրա, որի մեջ հնդկաձավար, ապակու կտորներ ու սրբապատկերներ էին: Հիմա ես, բարեբախտաբար, չեմ տեսնում վատ երազներ, հանդարտվել եմ ու զգում եմ, որ տանն ամեն բան լավ է»: