Էմմա Սթոունը զրկվել է «101 դալմատիններ» ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից

Ռեժիսոր Սթիվեն Հերեկը 2018 թվականին տաղանդավոր դերասանուհի Էմմա Սթոունին առաջարկել էր խաղալ գլխավոր դերը «101 դալմատիններ» ֆիլմում: Դերասանուհին ինստագրամյան էջում կիսել էր իր ուրախությունը երկրպագուների հետ, որովհետև դա իր երազանքների ֆիլմն էր ու ամենացանկալի դերը: Սակայն օրեր առաջ՝ «Spice Girls» խմբի համերգի ժամանակ, դերասանուհին որոշում է նստել իր ընկերներից մեկի ուսերին, բայց հավասարակշռոությունը  չկարողանալով պահել՝ ընկնում ու կոտրում է ձեռքը: Հիմա Սթոունը իրեն շատ լավ է զգում, իսկ ձեռքը կառողջանա 3 ամսից: Ցավոք, «101 դալմատիններ» ֆիլմոմ դերասանուհին չի կարողանա խաղալ Ստերվելա Դե Վիլի դերը, որովհետև ռեժիսորը հրաժարվել է սպասել Էմմայի կազդուրմանը և արդեն սկսել է նկարահանումները այլ դերասանուհու հետ: