Փինկի երկրպագուհին ծննդաբերել է համերգի ժամանակ

Փինկի համերգային շրջագայությունների ընթացքում միշտ հետաքրքիր դեպքեր ու զվարճալի պատահարներ են լինում։ Նյու Յորքում՝ երգչուհու կատարման ժամանակ, երկրպագուհիներից մեկի մոտ սարսափելի ցավեր են սկսվել: Աղջիկն այնքան վատ է զգգացել իրեն, որ նրան չեն կարողացել հասցնել հիվանդանոց։ Երկրպագուհին ծննդաբերել է ետնաբեմ: Փինկն այդ պահին ներկա է գտնվել՝ ուշադրությամբ հետևելով իրադարձությունների զարգացմանը: Նորածնին անվանել են Փինկ: Իսկ երգչուհին խոստացել է երգ նվիրել նորաթուխ մայրիկին ու նրա բալիկին: