Օլգա Սերյաբկինա. «Խանդը չի լինում փոքր չափաբաժնով»

Ամիսներ առաջ Օլգա Սերյաբկինան լրագրողներին պատմել էր, որ բաժանվել է իր ընտրյալից, և իր սիրտն, այսուհետ, ազատ է: Սակայն, Օլգան այդ բաժանումից հետո մեծ դժվարությամբ վերականգնվել: Համացանցում պարբերաբար հայտնվում էին լուրեր, որ ոստիկանությունը նրան տուգանել է՝ ալկոհոլի ազդեցությաբ մեքենա վարելու համար: Օլգայի ընկերներից մեկը լրագրողների հետ կիսվել է, որ երգչուհին մի քանի ամիս է բուժվում է հոգեբանի մոտ, որպեսզի վերականգնի իր երբեմնի ինքնավստահությունը: Բանն այն է, որ Օլգայի ընտրյալը լքել է սեքսուալ ու գեղեցիկ երգչուհուն՝ նոր սիրավեպ սկսելով մեկ այլ հայտնի աստղի հետ: Դա մեծ հարված է եղել Օլգայի ինքնասիրությանը։ Սերյաբկինան այս շշուկները մեկնաբանում է՝ ասելով.« Ես միշտ էլ կասկածում էի, որ նրա սրտում ուրիշն է, բայց ինքս ինձ համոզում էի, որ պետք չէ այդքան շատ խանդել: Երբ ճշմարտությունը բացահայտվեց, ես հասկացա, որ խանդը փոքր չափաբաժնով չի լինում. կանայք երբեք չեն խանդում առանց պատճառի»։