Ալեքսանդր Րևայի կինը՝ իր ցածր ինքնագնահատականի մասին

Ալեքսանդր Րևայի կինը՝ Անժելիկա Րևան պատմում է, որ նախկինում ինքն իրեն չի սիրել և շատ անինքնավստահ է եղել: Հիմա Րևան իր լավատեսությամբ վարակել է նաև Անժելիկային, բայց նախկին կոմպլեքսները դեռ չեն վերացել։ Անժելիկա Րևան խոստովանում է․ «Ես պլաստիկ և կոսմետիկ միջամտությամբ շատ բան եմ փոխել արտաքինիս մեջ: Երբեք չեմ սիրել երկար քիթս ու բարակ  շուրթերս: Ինքնավստահությունը գալիս է ժամանակի ընթացքում, երբ սիրվում ենք ու գնահատվում: Ես գտել եմ ինձ ամուսնուս շնորհիվ: Սրտանց մաղթում եմ բոլոր աղջիկներին՝ գտնել այսպիսի տղամարդ: Դեռ ինքս ինձ լիարժեք դուր չեմ գալիս, բայց երբ ամուսինս ինձ հաճոյախոսություն է անում, ես մոռանում եմ ամեն կասկած ու դժգոհություն»: