Աշխարհի ամենագեր մոդելը չի ցանկանում նիհարել

33-ամյա Տես Հոլիդեյը համարվում է աշխարհի ամենագեր մոդելը: Այս գեղեցկուհու քաշը 160 կգ է: Տեսն ունի միլիոնավոր երկրպագուներ, նա պահանջված է մոդելային բիզնեսում և իր արտաքինի շնորհիվ մեծ գումարներ է վաստակում, սակայն գեղեցկուհին ունի առողջական լուրջ խնդրենր, որոնք առաջացել են ավելորդ քաշի պատճառով: Բժիշկների հավաստմամբ՝ եթե Տեսը չնիհարի 30-50 կգ, նա մի քանի տարի անց կդառնա հաշմանդամ: Տեսը չի ցանկանում նիհարել, միայն մի պատճառ կա, որը ստիպում է մոդելին երբեմն առ երբեմն մտածել դիետա պահելու մասին. այդ քաշով նա երբեք չի կարող հղիանալ կամ ծննդաբերել: Տեսն արդեն 7 տարի է՝ ապրում իր ընտրյալի հետ, բայց ճարպակալման պատճառով Տեսը չի կարող երեխա ունենալ: Գեղեցկուհին ինստագրամյան իր էջում հաճախ է զվարճալի լուսանկարներ ու տեսահոլովակներ հրապարակում՝ խորհուրդ տալով ճարպակալմամբ տառապող աղջիկներին հարմարվել իրենց ճակատագրինշ և փորձել վայելել կյանքը: