Թեյլոր Սվիֆթի գալիք հարսանիքն ու հարսանյաց զգեստը

National Enquirer-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ Թեյլոր Սվիֆթը պատրաստվում է հուլիսի 4-ին ամուսնանալ: Երգչուհու ընտրյալը բրիտանացի դերասան Ջո Էլվինն է, ում հետ Թեյլորը հանդիպել է 2 տարի առաջ՝ աստղային հավաքույթներից մեկի ժամանակ: Սվիֆթը լրագրողների հետ հարցազրույցում պատմել է, որ սկզբից տանել չի կարողացել Ջոյին և չի սիրել նրա մասնակցությամբ ֆիլմերը, բայց շփվելով ու ավելի լավ ծանոթանալով Էլվինի հետ՝ երգչուհին մինչև ականջների ծայրը սիրահարվել է: Թեյլոր Սվիֆթն արդեն ընտրել է իր հարսանեկան զգեստը: Նախնական տվյալների համաձայն երգչուհին կրելու է Ջեկոբ Վարֆթի մոդելավորած հարսանեկան զգեստը, որը զարդարված է թանկարժեք ադամանդներով: Զգեստի արժեքը 250․000 դոլար է․ երգչուհուն այդ զգեստը նվիրել են Էլվինի ծնողները: Սվիֆթի ընկերները խոստովանում են, որ ապագա հարսնացուն այդքան էլ չի հավանել զգեստը և դեռ փնտրտուքների մեջ է: