Ինչպես ունենալ սպիտակ ատամներ

Հոգեբանների պնդմամբ ժպիտը և ատամների տեսքը մարդու մասին շատ բան է պատմում։ Նայելով մարդու ատամներին՝ մենք ենթագիտակցաբար հասկանում ենք, թե ինչպիսին է նա՝ կեղծավոր, խաբեբա, ազնիվ և այլն։ Հիշեք՝ զրուցակցին երբեք հետաքրքիր չէ՝ ինչու են ձեր ատամները դեղին։ Լավ տպավորություն թողնելու համար ատամների սպիտակ գույնը ամենակարևոր բաներից է։

1.Օգտագործեք բանանի կեղևը` ներքին մասը քսելով ատամներին: Դրանից հետո 5-10 րոպե ոչինչ մի կերեք, այնուհետև լվացեք ատամները խոզանակով: Կեղևով լվացումը պետք է կրկնել ամեն օր:

2. Հաճախ կերեք պանիր: Այն քչացնում է կարիեսի առաջացման ռիսկը։ Հիշեք, որ հենց կարիեսի պատճառով են ատամները ձեռք բերում դեղին գույն:

3.Ատամները կարելի է մաքրել նաև ելակով: Այն գդալով հարելով՝ ավելացրեք նաև աղ և սոդա:

4.Օգտագործեք խնձորի քացախ: Սա լավ միջոց է ոչ միայն ատամները սպիտակեցնելու, այլև բակտերիաներից ձերբազատվելու հանար: Մեկ թեյի գդալ քացախը խառնեք նույնչափ ջրի հետ: Այս լուծույթի մեջ թաթախեք ձեր խոզանակն ու լվացեք ատամները:

5.Պահպանեք քնի ռեժիմը: Արեք այնպես, որպեսզի 8 ժամ չխմեք սուրճ, թեյ, գինի․ սրանք ազդում են էմալի վրա: