Չենինգ Տատումը վախենում է իր անվտանգության համար - Showbiz.am

Չենինգ Տատումը վախենում է իր անվտանգության համար

By

Ամիսներ առաջ մի մոլի երկրպագուհի անհանգստացնում էր Չենինգ Տատումին իր սիրային նամակներով: Դերասանն առանձնահատուկ ուշադրություն չէր դարձնում այդ քայլերին, որովհետև սովոր էր երկրպագուների խենթ արարքներին:

Վերջերս, երբ Չենինգ Տատումը մեկնել էր երկրից դուրս՝ նկարահանումների մասնակցելու համար, խելագար երկրպագուհին անօրինական կերպով ներխուժել էր դերասանի բնակարան և 10 օր բնակություն հաստատել այնտեղ: Այդ մասին պատահական իմացել էր Տատումի օգնականը, ով անակնկալի էր եկել՝ աղջկան դերասանի տանը տեսնելով: Չենինգ Տատումը դիմել է դատարան, որպեսզի օրինապահ մարմինները պաշտպանեն իրեն խելագար երկրպագուհու այլ անկանխատեսելի քայլերից:

Տարիներ առաջ երկրպագուհիների կողմից նման խելահեղ քայլերի ականատես է եղել Հյու Ջեքմանը: Երկրպագուհին հետևելով Ջեքմանին՝ մտել է մարզասրահի տղամարդկանց հանդերձարան և սպառնացել է սպանել դերասանին, եթե վերջինս խոսք չտա ամուսնանալ իր հետ: Բարեբախտաբար, Հյու Ջեքմանը չի վնասվել, իսկ երկրպագուհին երկար ժամանակ անցկացրել է հոգեբույժների հետ՝ փորձելով ազատվել դերասանի նկատմամբ տածած հիվանդագին սիրուց:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Դեռ երկար ժամանակ պետք կլինի լիարժեք վերականգնվելու համար»․  «Նեմրա»-ի մենակատարը՝ վիրավոր զինվորներին ուղղված համերգ-դրամահավաքի և դժվար ժամանակների մասին

«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը, ով պատերազմի ընթացքում ներկայացրեց «Երնեկ թե այս Նոր տարին» երգը, ինչպես նաև հանդես...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան». Գոհար Գասպարյանը՝ Էկոնոմիկայի նախարարի հայտարարության մասին

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի օրերս արված հայտարարությանը, որում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան

Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսի հետ ենք այսօր խոսել, որն ասաց՝ երբ դեսպանից պատասխան ստանա մեզ հետ հանդիպման համար, անմիջապես...
Ավելին