Սեքսուալ ու գայթակղիչ Մարգո Ռոբին. նոր ֆոտոշարք

Մարգո Ռոբին իր ինստագրամյան էջում կիսվել է նոր սեքսուալ ֆոտոշարքով, որտեղ բարձրահասակ ու նրբագեղ շիկահերը շլացնում է իր էլեգանտությամբ:


Մարգո Ռոբին հաստատուն քայլերով մտնելով կինոմատոգրաֆիա՝  մեծ հաջողությունների հասավ։ Իր կարիերայի սկզբում նա արդեն ուներ հայտնի ու պատվարժան ռեժիսորներից առաջարկներ: Սկսնակ դերասանուհուն առաջարկեցին նկարահանվել «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում, որը նրա համար դարձավ հաջողության այցեքարտ դեպի աստղային կյանք:
«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմին հաջորդեցին «Ինքնասպանների ջոկատ», «Լեգենդ Տարզանի մասին» ֆիլմերը, որոնք դերասանուհուն մեծ համբավ բերեցին:
2020 թվականին կկայանա «Վայրի թռչուններ» ֆիլմի պրեմիերան, որտեղ գլխավոր դերում կլինի սեքսուալ Ռոբին։ Իսկ  2019 թվականի օգոստոսին մեծ էկրաններին կարող ենք տեսնել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Մարգո Ռոբիի մասնակցությամբ։

Չնայած իր սեքսուալությանն ու համարձակությանը՝ Մարգո Ռոբին համեստ և զուսպ կին է․ Hollywood Լife-ի հետ հարցազրույցում, դերասանուհին կիսվել է, որ շատ անհարմար է զգում իրեն բաց տեսարանների ժամանակ և աղոթում է, որպեսզի դրանք շատ արագ անցնեն:
The Sun օրաթերթը տարիներ առաջ  դերասանուհուն սիրավեպ էր վերագրում Լեոնարդո Դիկապրիոյի հետ, սակայն Մարգոն լրագրողներին զարմացրեց՝ հայտարարելով, որ Լեոնարդոն իր ճաշակով չէ, և նա երբեք հետաքրքրված չի եղել դերասանով։
2016 թվականին դերասանուհին ամուսնացել է պրոդյուսեր Թոմ Աքերլիի հետ։ Հիմա Ռոբին վայելում է իր աստղային կյանքն ու չի ցանկանում մտածել երեխաներ ունենալու մասին։