Մոդելներ, ովքեր տառապում են վիտիլիգոյով

Վիտիլիգոն, երկար ընթացք ունեցող հիվանդություն է, որի ժամանակ մաշկի որոշ հատվածներ գունազրկվում են: Վիտիլիգոյի բուժման համար դեղեր գոյություն չունեն։ Բաց մաշկի երանգ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում արևապաշտպանիչ և կոսմետիկ միջոցներ կիրառել՝ հիվանդությունն ավելի չխորացնելու համար։
Հիվանդությունը միշտ սկսվում է պատանի տարիքում և կարող է զարգանալ ընդհուպ 40 տարեկան:
Ինչպե՞ս կարելի է հարմարվել այս հիվանդոթյան հետ ու շարունակել ապրել դրանով՝ պատմում են ճանաչված մոդելները, ովքեր դարձել են գեղեցկության էտալոններ:

Վինի Հարլոու

Վինի Հարլոուն պահանջված է մոդելային բիզնեսում: Նա տառապում է այս հիվանդությամբ 4 տարեկանից: Վինին բազմաթիվ անգամներ ծաղրանքի է արժանացել դպրոցում, իսկ ավագ դասարաններում փորձել է ինքնասպան լինել՝ չդիմանալով դասընկերների քննադատություններին: Հիմա մոդելը հաջող կարիերա ունի հենց իր արտաքինի առանձնահատկության շնորհիվ: Նման մարդիկ շատ են: Վինին խորհուրդ է տալիս սիրել սեփական արտաքինն այնպիսին, ինչպիսին այն կա. միգուցե հենց դա է ձեր հաջողության այցեքարտը:

Միշել Հարվի

Միշել Հարվիին վիտիլիգո հիվանդությունը մեծ անհարմարություն է պատճառել ողջ կյանքի ընթացքում։ Սևամորթ տղան միշտ տարբերվել է իր հասակակիցներից և ծաղրի առարկա է եղել։
Հարվիին մոդելային գործակալության պրոդյուսերներից մեկը տեսել է սրճարանում և առաջարկել է համագործակցել։ Հարվիի ծնողները սնահավատ են եղել և կարծել են, որ տղայի մեջ չար ուժեր կան։ Միշելն անգամ չի սիրվել սեփական ընտանիքում։ Բարեբախտաբար, հիմա մոդելն ամուսնացած է և ունի երեխաներ։

Ձեզ ենք ներկայացնում աշխարի տարբեր ծայրերից գեղեցիկ մոդելների լուսանկարներ, ովքեր տառապում են վիտիլիգոյով: