Պենելոպա Կրուսը խոստովանել է, թե ինչ հիմարություն է արել ծննդաբերելուց հետո

Գվինեթ Պելտրոուի հեռուստածրագրում, որը նվիրված է կանանց առողջությանը, աստղերը կիսվում են իրենց հարուստ կենսափորձով՝ ցանկանալով օգնել նման խնդիրներ ու հարցեր ունեցող հեռուստադիտողներին:

Գվինեթի հաղորդմանը հյուրընկալվելով՝ Պենելոպա Կրուսը պատմել է՝ ինչ հիմարություն է գործել իր առաջնեկին ծննդաբերելուց հետո: Կրուսը պնդում է, որ հասարակական կարծիքն ու չհիմնավորված կարծրատիպերը թույլ չեն տալիս լիարժեք վայելել մայրության բերկրանքը:

Դերասանուհին հիշում է՝ ինչպես 37 տարեկանում իր առաջնեկին ծննդաբերելուց ընդամենը 12 ժամ հետո, նա դուրս գրվեց հիվանդանոցից՝  ներկայանալով հարազատներին բարձրակրունկներով ու շքեղ տեսքով։
«Հիշելով այդ օրը՝ հասկանում եմ, որ ինձ ոչ ոք չէր խնդրել հագնել այդ բարձրակրունկներն ու փորձել երևալ իդեալական: Դա հիմարություն էր: Ես 3 օր մնացել եմ հիվանդանոցում փոքրիկիս կողքին պառկած և բացարձակ ոչնչով չեմ զբաղվել՝ երկրորդ երեխայիս ծննդաբերելուց հետո: Եվ դա հիասքանչ էր: Դա այն ամենն է, ինչ հարկավոր է նոր ծննդաբերած մայրիկին»:
Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացել է դերասան Խավիեր Բարդեմայի հետ 2010 թվականին: Իր առաջնեկին՝ Լեոնարդոյին, նա ծննդաբերել է 37 տարեկանում, իսկ դստերը՝ Լունային՝ 40-ում: