Վերացրեք ձեր սպիները

Սպիներ ունենք բոլորս. դրանք առաջանում են տարբեր տեսակի վնասվածքներից: Դրանք ամբողջ կյանքում մնում են մաշկի վրա և մարդկանց մոտ էմոցիոնալ անհարմարություն են առաջացնում: Եթե սպիները տղամարդկանց դարձնում են առնական ու խորհրդավոր, ապա կանանց դրանք չափազանց մեծ անհարմարություն են պատճառում ու դառնում բազմաթիվ բարդույթների պատճառ:

Ի տարբերություն սովորական քերծվածքների՝ սպիներն ունեն կարմրակապտավուն երանգ և կարող են երկար տարիներ շարունակել աճել ու մաշկի վրա մեծ ծավալ զբաղեցնել: Սպիները հնարավոր է վերացնել բնական ճանապարհներով.

1. Կիտրոնի հյութը օգնում է կանգնեցնել սպիների աճը և գունաբացել դրանք: Իհարկե անթերի      արդյունքի պետք չէ սպասել, բայց ամիսներ շարունակ օգտագործելուց հետո արդյունքը կգոհացնի:

2.Ալոե վերան հարուստ է C և E վիտամիններով, որոնք հզոր հակաօքսիդանտներ են և մաշկը բուժելու հատկություն ունեն:

3. Ասպիրինի փոշիացրած հաբերը նույնպես կօգնեն վերացնել անցանկալի սպիները:

4. Խնձորի քացախի միջոցով հնարավոր է գունաբացել սպին ու այն դարձնել աննկատ:

Ցավոք, այս միջոցներից ոչ մեկի շնորհիվ չեք կարող իդեալական արդյունք ստանալ, բայց վիճակը անհամեմատ կարող է բարելավվել

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ընտրում է բացառապես սպիներ կամ նման մաշկային խնդիրներ ունեցող կանանց՝ օգնելով նրանց բարձրացնել ինքնագնահատականն ու սիրել սեփական արտաքինը։
Ձեզ ենք ներկայացնում դիմահարդարի մոդելներին, ովքեր շպարի շնորհիվ անճանաչելի են դարձել։