Jaclyn Hill բրենդի խայտառակ հավաքածուն. զգուշացեք անորակ շրթներկերից - Showbiz.am

Jaclyn Hill բրենդի խայտառակ հավաքածուն. զգուշացեք անորակ շրթներկերից

Ժակլին Հիլը արդեն 10 տարի է, ինչ գործունեություն է ծավալում և համաշխարհային ճանաչում ունի: Ժակլինն ունի 5 միլիոն հետևորդ ինստագրամում և համագործակցել է հանրաճանաչ բրենդների հետ՝ Becca, Sigma Morphe:

Կոսմետիկայի վաճառքով զբաղվող  Jaclyn Hill ապրանքանիշը մեծ պահանջարկ ու լավ համբավ ունի սպառողների շրջանակում: Այն մատչելի է ու որակյալ:

Օրեր առաջ, սակայն, Jaclyn Hill -ի ներկայացրած շրթներկերի հավաքածուն խայտառակեց բրենդն ու զրոյացրեց այսքան տարվա ընթացքում ձեռք բերած հաջողությունները: Jaclyn Hill- ի շրթներկերի անորակության առաջին պատճառն այն էր, որ նրանք արտադրվել էին ամիսներ առաջ, բայց վաճառքի էին հանվել միայն վերջերս: Բանն այն է, որ ապրանքանիշի հիմադիր- տնօրենը՝ Ժակլինը, ցանկանում էր թողարկել նոր հավքածուն ամուսնալուծությունից հետո՝ ամուսնուն բիզնեսից անմասն թողնելու համար: Բայց նրա այս քայլի պատճառով շրթներկերը որակազրկվել էին։

Շրթներկերի մի մասը չափազանց փափուկ էր և հալվող, մնացյալի մեջ պլաստմասե մանրաթելեր կային, իսկ շատերը այնքան հին էին, որ լցվել էին օդային պղպջակներով: Երկրպագուները խիստ հիասթափված էին: Ժակլինը սկզբից արդարանում էր՝ ասելով, որ պատճառը խանութների բարձր ջերմաստիճանն է, լաբորատորիայի սարքավորումների խափանումը, գործարանի մազե ձեռնոցներով աշխատակիցները: Բայց Ժակլինը վերջերս հասկացավ, որ իր հավաքածուն տապալվել է և խոստացավ սպառողին ներկայացնել շրթներկի ստուգված ու անթերի նոր տարբերակ:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրման իրավունքը

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել «Սողոմոնի երգերը» ֆիլմի իրավունքները. Հայաստանն Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Իմ ամենաէլեգանտ ընկերուհի, ով մնացել ա ու մնալու ա». Անի Երանյանը շնորհավորել է Աննա Հարությունյանին

Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա դառնում է 32 տարեկան, ինչի առթիվ դերասանուհի Անի երանյանը համատեղ...
Ավելին