Քիմ Քարդաշյան. «Իմ առաջին սերը»

By

«Այո, իմ կյանքում սիրավեպեր շատ են եղել, բայց դրանցից յուրաքանչյուրն ինձ համար կարևոր է եղել: Ես երբեք չեմ զղջում նախկինում արած որևէ քայլի համար: Նախկինում իմ գործած սխալների շնորհիվ եմ ես դարձել այն Քիմը, որին դուք տեսնում եք: Ինձ համար կյանքում միշտ առաջնային է եղել սերը, ընտանիքը: Միշտ վախեցել եմ մնալ միայնակ: Չեմ կարծում, որ կարելի է քննադատել մեկին, ով պարզապես ցանկանում է սիրվել:
Կյանքումս մեծ դեր է ունեցել Ջեյը, ում սիրել եմ անկեղծ և մեծ ծրագրեր եմ ունեցել նրա հետ: Կարող եմ ասել, որ իմ առաջին սերը Ջեյն է եղել, որովհետև նրա հետ եմ բացահայտել այդ զգացմունքի ողջ իմաստը:  Բայց դա արդեն անցյալում է»,- Քիմ Քարդաշյանը կսիվել է լրագրողների հետ՝ պատմելով անցյալում իր ունեցած սիրավեպերից:

Քիմ Քարդաշյանը միշտ փորձել է աչքի ընկնել ու ձեռք բերել երկրպագուներ: Նա ընտրում էր այնպիսի ընկերներ, ովքեր կօգնեն նրան հիմնավորվել շոու-բիզնեսում: Նույն կերպ էլ նա մոտենում էր զուգընկերների ընտրությանը: Քիմ Քարդաշյանն ունեցել է 22 զուգընկեր, որոնք բոլորն էլ հայտնի ու հաջողակ մարդիկ էին՝ սպորտսմեններ, դերասաններ, երգիչներ:  Լրագրողների հետ զրույցում իր սիրեցյալներից Քիմը առանձնացնում է Մայքլ Ջեքսոնի զարմիկին՝ Ջեյ Ջեքսոնին՝ անվանելով նրան առաջին սեր:

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ