Դիմահարդարված տղամարդիկ

Դիմահարդարման արվեստին տիրապետում են բոլոր աղջիկները, չէ որ նրանք դեռ մանկուց շպարվում են մայրիկի կոսմետիկայով և շտապում են մեծանալ:
Սակայն օրեր առաջ բլոգեր և դիմահարդար Մաքս Բին երկրպագուներին ներկայացրեց իր բոլոր տղամարդ մոդելներին, ովքեր հրաշալի շպարի շնորհիվ անճանաչելի էին դարձել: Բլոգերը նշեց, որ իր բոլոր մոդելները ավանդական սեռական կողմնորոշումներ ունեն:

Մաքս Բին կիսվում է երկրպագուների հետ՝ պարզաբանելով. «Ես ցանկանում եմ կոտրել մի կարծրատիպ. տղամարդու շպարվելը չի նշանակում, որ նա ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշումներ: Այս կարծրատիպը թույլ չի տալիս տղամարդկանց լինել խնամված: Շատերը բարդույթավորվում են իրենց խիտ մազածածկույթի կամ դեմքի անհարթությունների, բշտիկների պատճառով, բայց կանանց պես չեն կարող թաքցնել դրանք տոնային քսուքի հաստ շերտի տակ, որովհետև դուք կմտածեք, որ նրանք համասեռամոլ են:
Խնամված, գեղեցիկ ու կոկիկ լինելը կապված է ոչ թե սեռական նախընտրությունների, այլ հոգեկան պահանջմունքների հետ»: