Մաշա Ռասպուտինայի հերթական անհաջող վիրահատությունը

Մաշա Ռասպուտինան, վազելով կատարելության իդեալների հետևից, 8 անգամ դիմել է պալստիկ վիրահատության և բազմաթիվ կոսմետիկ միջամտությունների:

Մաշա Ռասպուտինայի ընկերները պնդում են, որ երգչուհին կախվածություն է ձեռք բերել և անդադար ցանկանում է կատարելագործվել: Ինքը՝ Ռասպուտինան, ժխտում է այդ տեսակետը՝ բացատրելով, որ ցանկանում է շտկել իր արտաքինի թերությունները, որոնք անհարմարություն են պատճառում ու դառնում են բազմաթիվ բարդույթների պատճառ:

Մաշա Ռասպուտինան այսօր կիսվել է երկրպագուների հետ իր նոր լուսանկարով, որտեղ երևում է երգչուհու նոր վիրահատված քիթը: Նկարը սարսափելի արձագանքների պատճառ է դարձել: Երկրպագուները Մաշային համեմատել են Մայքլ Ջեքսոնի և Ֆրանկենշտեինի հետ: