Աշխարհի ամենահարուստ մարդու սիրուհին և նախկին կինը

Amazon.com-ի հիմնադիրը՝ Ջոֆ Բեզոսը, իր 162 միլիարդ դոլար կարողությամբ համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը: Բեզոսն ընդգրկվել է Fortune ամսագրի «Աշխարհի հիսուն լավագույն ղեկավարների» ցանկում:
Ձեռնարկատերն ամիսներ առաջ ամուսնալուծվել է իր կնոջից, ում հետ ապրել է 26 տարի: Զարմանալի է, բայց Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Թաթլը, հրաժարվել է Amazon-ի իր բաժնեմասից և համեստաբար բավարարվել է 38 միլիարդ դոլարով: Եթե Թաթլը պահանջեր իրեն հասանելիք բաժինը, Ջոֆ Բեզոսը պետք է վճարեր նրան 81 միլիարդ դոլար:
Չնայած իր այդ զոհողությանը՝ Մաքենզի Թաթլը, միևնույն է, համարվում է աշխարհում երրորդ ամենահարուսը կինը:

Ջեֆ Բեզոսը բաժանվել է Թաթլից, որպեսզի ամուսնանա Լորեն Սանչեսի հետ:
50-ամյա սեքսուալ ու գայթակղիչ Լորենը Ջեֆի վաղեմի ընկերներից է: Միլիարդատերը պատմում է, որ Լորենն իր կողիքն է եղել ամենասկզբից և միշտ աջակցել ու օգնել է իր խորհուրդներով: Բեզոսը անկեղծացել է՝ լրագրողներին պատմելով, որ զղջում է Մաքենզիի հետ կյանքը կապելու համար:
Երիտասարդ տարիքում նա սիրավեպ է ունեցել Լորենի հետ, սակայն մանրուքների պատճառով զույգը բաժանվել է: Բեզոսը կիսվում է, որ կցանկանար ետ տալ ժամանակն ու ամուսնանալ ճիշտ մարդու հետ:
Սանչեսի և Բեզոսի ամուսնության արարողությունը կկայանա այս տարի: