Փոխեք ձեր աչքերի գույնը 20 վայրկյանում

Կալիֆորնիայի «Stroma Medical» ընկերությունում աշխատող բժիշկ Գրեգ Հոմերը 2011 թվականին հետաքրքիր հայտնագործություն արեց, որը հետաքրքրեց նրանց, ովքեր միշտ երազել են փոխել իրենց աչքերի գույնը: Հոմերը ստեղծեց աչքերի գույնը 20 վայրկյանում փոխելու միջոց:
Այդ տեխնոլոգիան ստացել է «Lumineyes» անվանումը, որն իրականացվում է լազերի միջոցով և այնպես է մշակված, որ ի վիճակի է շագանակագույն աչքերը դարձնել երկնագույն: Լազերի էներգիան վերացնում է շագանակագույն պիգմենտը աչքի ծիածանաթաղանթի վերին շերտից, որից հետո երկու-երեք շաբաթվա ընթացքում սկսում է առաջանալ երկնագույնը:
Ի դեպ, վիրահատությունից հետո նախկին գույնն այլևս հնարավոր չէ վերականգնել: Աչքի գույնը փոխելու վիրահատությունը արժե 4700 դոլար:

Աշխարհում այս վիրահատությունը տարածված չէ, որովհետև վտանգավոր է առողջության համար: Անհաջող վիրահատության հետևանքով հնարավոր է ամբողջությամբ զրկվել տեսողությունից: Սակայն մի քանի համարձակ աղջիկներ որոշեցին դիմել ռիսկի և ունենալ իրենց երազանքների աչքերի գույնը:
Ռուս մոդել Կատյա Միրոն միլիոնավոր երկրպագուներ է ձեռք բերել իր կախարդական աչքերի շնորհիվ: Գեղեցկուհու աչքերի հեքիաթային գույնը հիացնում է բոլորին: Կատյան երկար ժամանակ ժխտում էր, որ դիմել է որևէ վիրահատական միջամտության: Աղջկա գաղտնիքը բացահայտեց ամերիկացի բժիշկը, ով կատարել էր նրա վիրահատությունը: Իհարկե, Կատյան կարողացավ նրան պատասխանատվության ենթարկել՝ իր անձնական ինֆորմացիայի տարածման համար, բայց բժիշկը լավ գովազդ ունեցավ և նրա հաճախորդների թիվն ունեցավ աննախադեմ աճ: