Ջիմ Քերին չի նկարահանվելու «Դիմակը 2» ֆիլմում

«Դիմակը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Ջիմ Քերին էր, 1994 թվականին  350 միլիոն դոլար բերեց սցենարիստ Մայք Ռիչարդսոնին, ով օրեր առաջ Forbes- ի լրագրողներին պատմել է, որ ցանկանում է տեսնել ֆիլմի շարունակությունը և օրիգինալ մտահաղացումներ, առաջարկներ ունի դրա հետ կապված:
Մայք Ռիչարդսոնը արդեն հստակ որոշել է զբաղվել «Դիմակը 2» ֆիլմի սցենարի ստեղծման աշխատանքներով։ Ջիմ Քերին չի նկարահանվելու «Դիմակը 2» ֆիլմում, որովհետև գլխավոր դերում Ռիչարդսոնը ցանկանում է տեսնել կին դերասանի:
Ռիչարդսոնը պատմում է. «Ես արդեն գիտեմ, թե դերասանուհիներից ով կկարողանա իդեալական կատարել այդ դերը: Նրա անունը չեմ բարձրաձայնի, բայց կարող եմ վստահեցնել, որ իր խարիզմայով և տաղանդով դերասանուհին չի զիջի Ջիմ Քերիին»:
Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարի հիմքում Ստենլի Իպկիսի կյանքն է: Ամաչկոտ ու բարդույթավորված Ստենլին չի կարողանում ծանոթանալ աղջիկների հետ և իրեն շատ դժբախտ է զգում, բայց նրա մոտ հայտնվում է մի կախարդական դիմակ, որի շնորհիվ Իպկիսը ձեռք է բերում անխոցելի սուպեր հերոս դառնալու հնարավորություն:
Ռիչարդսոնը հավատացնում է, որ նոր ֆիլմի ուղությամբ արդեն սկսվել  են աշխատանքերը, և ֆիլմը 2020 թվականին  կներկայացվի երկրպագուների դատին: