Օլիվիա Կալպոն՝ միայնակության և ընտանիք կազմելու մասին

Օլիվիա Կալպոն՝  2012 թվականի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը, օրեր առաջ  կիսվել է լրագրողների հետ՝ խոստովանելով, որ ցանկանում է ինքնասպան լինել, որովհետև իրեն դժբախտ է համարում։ Օլիվիան շատ է ճնշվում իր միայնակությունից․ նա  անչափ ցանկանում է սիրել ու սիրվել։
Իր ամուսնուց՝  ֆուտբոլիստ Դենի Ամենդոլոյ Կապլոյից, գեղեցկուհին բաժանվել է վաղուց։ Ամուսինը չափազանց խանդոտ էր։ Օլիվիան պատմում է, որ իր համար այդ ժամանակաշրջանում կարևոր էր կարիերան, բայց հիմա նա զղջում է սխալ որոշման համար։
Օլիվիա Կապլոն երազում է ընտանիքի և երեխաների մասին։ Մոդելը խոստովանում է, որ երկրպագուներ շատ ունի, բայց նրանցից ոչ ոք ամուսնանալու և ընտանիք կազմելու նպատակներ չունի։