Մաքսիմ Վիտորգանի նոր ընտրյալը

Օրեր առաջ Մաքսիմ Վիտորգանին նկատել են 27-ամյա դերասանուհու՝ Նինո Նինիձեի հետ։ Նինոյի և Մաքսիմի միջև 20 տարի տարբերություն կա։
Շշուկներ էին պտտվում, որ դերասանուհին ամիսներ առաջ սիրավեպի մեջ էր Սերգեյ Բոնդարչուկի հետ։ Բոնդարչուկի կինը, հավատալով այդ շշուկներին, հեռացավ ամուսնուց։
Նինո Նինիձեն իր բազմաթիվ սիրավեպերի պատճառով շատ լարված հարաբերություններ ուներ ամուսնու հետ։ Նրա ամուսինը՝ Կիրիլ Պլետնյովը, բաժանվել է դերասանուհուց՝ նրան անվանելով անբարո դավաճան։
Իր և Վիտորգանի սիրավեպը Նինոն մեկնաբանում է աելով․ «Ես հիմա զբաղված եմ իմ ամուսնալուծության հարցերով և ցանկություն չունեմ ոչինչ խոստովանելու։ Դուք ամեն ինչ կիմանաք, երբ ժամանակը գա։ Մաքսիմը հիմա ազատ տղամարդ է և իրավունք ունի հանդիպել ցանկացած կնոջ հետ»։