Վերացրեք աչքերի տակ գտնվող սև շրջանակները - showbiz.am

Վերացրեք աչքերի տակ գտնվող սև շրջանակները

By

Աչքերի տակ գտնվող սև շրջանակները ձեզ դարձնում են հոգնած, խամրած ու չխնամված:
Աչքերի շուրջ գտնվող մաշկը չափազանց զգայուն է և դրա մգությունը խոսում է ձեր առողջական խնդիրների մասին: Աչքերի տակ առաջացող սև շրջանակներից հեշտությամբ կարելի է ազատվել՝ կոսմետիկ հատուկ գելերի, մերսող վարժությունների օգնությամբ:
Սև շրջանակների առաջացման պատճառ կարող են լինել կանոնավոր անքնությունը, սթրեսը, գերլարվածությունը, ալկոհոլի չարաշահումը, արևի տակ երկար մնալը կամ ալերգիաները։ Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է փոխել կենսակերպը:

Սև շրջանակները ժամանակավոր վերացնելու միջոցներ կան:
Թարմ կարտոֆիլը, վարունգը հարկավոր է դնել աչքերի վրա: Սև շրջանակները կանհետանան մի քանի ժամով: Բացի աչքերի տակ մուգ շրջանակների դեմ պայքարելուց, սրանք նաև օգնում են հաղթահարել աչքերի հոգնածությունը, սնում են դրանք հակաօքսիդանտներով:

Տաք կոմպրեսները սև թեյով նույնպես շատ օգտակար են: Դրանք ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն, վերացնում են աչքերի տակի այտուցվածությունը։
Հաճախ քթի փակվածությունը կարող է պատճառ դառնալ աչքերի մաշկի մգության համար:
Տնային պայմաններում պատրաստված աղաջրով հնարավոր է մեղմել այդ մգությունը։

Աչքի սև շրջանակները կարելի է վերացնել պիստակի օգնությամբ: Մի քանի կաթիլ սառը կաթ խառնեք աղացած պիստակին և դրեք աչքերի շուրջը: Մի քանի րոպե թողնելով կարող եք լվանալ ջրով: Այն պետք է կրկնել երկու շաբաթ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար:

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ